Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում մասնակցում են ՆԱՏՕ զորավարժությանը

Մարտի 5-16-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի և Իտալիայի հյուրընկալությամբ Միջերկրական ծովում անցկացվող «Դինամիկ Մանթա – 2018» (Dynamic Manta – 2018) զորավարժությանը: Վարժանքներին մասնակցում է նաև Հունաստանը:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր: Ընդգրկած են սուզանավեր և նավեր Թուրքիայի, Հունաստանի, Միացյալ Նահանգների, Իտալիայի, Իսպանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերից: Նշում է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը

Վարժանքներին աջակցելու համար Իտալիայի «Սիգոնելլա» ավիաբազայում գործելու են 10 պարեկային ինքնաթիռներ և 8 ուղղաթիռներ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրության համաձայն՝ թուրքական կողմից մասնակցում է 1 սուզանավ, 1 պարեկային ինքնաթիռ, «Գազիանթեփ» ֆրեգատը, որը գործում է ՆԱՏՕ-ի կազմում:

Dynamic Manta զորավարժությունը ՆԱՏՕ-ի ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության ամենամեծ զորավարժություններից է: Զորավարժության հիմնական նպատակը նպաստել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի ստորջրյա վտանգների դեմ պայքարում վերջրյա, ստորջրա և օդային գործողությունների համակարգմանը:

Զորավարժությանը աջակցություն է ցուցաբերում Իտալիայի Ագուստա քաղաքում տեղակայված ռազմածովային ուժերի բազան, Կատանիա քաղաքի նավահանգիստը և այդ քաղաքում տեղակայված «Սիգոնելլա» ավիաբազան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *