Մարտի 13-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմը վարժանքներ է անցկացրել Կասպից ծովում: «Թաթարստան» հրթիռային նավը ուսումնամարտական վարժանքների ժամանակ խոցել է պայմանական հակառակորդի թիրախները: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աստաֆևը հայտնել է, որ հրթիռանավի անձնակազմը մշակել է նավի կառավարման հարցեր, ինչպես նաև նավի սպառազինության կիրառման մեթոդներ: Ըստ հաղորդագրության՝ «Թաթարստան» նավը հաջողությամբ իրականացրել է կրակային վարժանքները, տարբեր զենքերից խոցել է պայմանական հակառակորդի օդային, ծովային, առափնյա թիրախները:
Նավի հրետանավորները նաև կրակային վարժանքներ են իրականացրել՝ կիրառելով ԱԿ-630Մ և ԱԿ-176 հրետանային կայաններ, ինչպես նաև «Պալաշ» զենիթահրթիռային կայաններ: