Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետն ացյելել է Կատար

Մարտի 11-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը պաշտոնական այցով եղել է Կատարի մայրաքաղաքա Դոհայում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: 

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Աքարին ուղեկցել է նաև ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը: Այցի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել:

Թուրքիայի ԶՈւ 171 զինծառայողից կազմված խումբը հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 171 զինծառայողից կազմված խումբը հասել է Կատար

Հիշեցնենք, որ 2017-ի ամռանից սկսած Թուրքիայի զինուժը  ցամաքային ուժեր է ուղարկում Կատարում տեղակայված թուրքական ռազմաբազա: Կատարում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ  ի լրումն ցամաքային զորքերի, այդ երկրում տեղակայվելու են նաև ռազմածովային և ռազմաօդային ուժեր:

Դեռևս 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի  կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:

Այդ համաձայնագրի շրջանակներում էլ Թուրքիան զորքեր է տեղակայում Կատարում:  Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել:

Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց այդ պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Կատարի շուրջ ճգնաժամի մասին առավել մանրամասն.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *