Քութայիսում Վրաստանի զինուժի համար նոր հոսպիտալ կկառուցվի

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի որոշմամբ Քութայիսում այդ երկրի զինված ուժերի համար նոր զինհոսպիտալ կկառուցվի: աշխատանքներն արդեն սկսվել են. շինարարության համար հատկացվել է շուրջ 2,4 մլն լարի (~ 1 մլն ԱՄՆ դոլար):  Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Այս պահին Քութայիսի հոսպիտալի տարածքում եղած հին շենքը ապամոնտաժվել է, ներսում վերանորոգման աշխատանքներ են տարվում: Նոր զինհոսպիտալը նախատեսված է Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարության համար:

Վրաստանում ապագ զինհոսպիտալի շենքը ներսից ապամոնտաժված. Ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Վրաստանում ապագ զինհոսպիտալի շենքը ներսից ապամոնտաժված. Ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Բացի զինծառայողներից, հոսպիտալը նաև կսպասարկի զինվորական թոշակառուներին և Վրաստանի ՊՆ քաղծառայողներին:

Հիշեցնենք, որ Վրատսանում մինչ այս ընդամենը մեկ զինհոսպիտալ կար՝ Գորիում: Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարության կազմում էլ կար մեկ բժշկական վաշտ (պոլիկլինիկա):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *