Վրաստանում անցկացվել է M240B նոր գնդացիրի կիրառման դասընթացներ

«Ալգետի» ուսումնական բազայում ավարտվել է վերջերս Վրաստանի ԶՈւ սպառազինությունում ընդգրկված ամերիկյան արտադրության M240B գնդացիրի շահագործման և կիրառման դասընթացներ: Դրանք շարունակվել են 2 շաբաթ, մասնակցել են ԶՈւ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

M-240B գնդացիրի օգտագործման դասընթացին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 36 զինծառայող

M-240B գնդացիրի օգտագործման դասընթացին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 36 զինծառայող

36 զինծառայող, որոնք անցել են ուսումնական դասընթացները, այնուհետև զբաղվելու են իրենց ստորաբաժանումների անձնակազմի պատրաստությամբ: Կուրսանտները յուրացրել են գնդացիրի մարտավարա-տեխնիկական բնութագիրը, դրա շահագործման օրենքները, անվտանգության տեխնիկան, կրակի վարման սկզբունքները:

Հիշեցնենք, որ Վրաստանի զինուժի սպառազինության մեջ М-240В գնդացիրները ընդգրկվել են 2017-ի մայիսին: Այդ գնդացիրները պետք է փոխարինեն  Խորհրդային արտադրության Կալաշնիկովի գնդացիրներին:

М-240 գնդացիրները առկա են ԱՄՆ բանակի և ծովային հետևակի կորպուսի սպառազինությունում։ Գնդացիրը արտադրվել է 1950-ականներին, շահագործվում է 1977 թվականից։

Մ-240 գնդացրի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Տրամաչափը՝ ՆԱՏՕ-ի 7.62մմ
  • Զանգվածը երկճղի հենակներով՝ 11-13կգ ,
  • եռոտանի հենակի զանգվածը՝ 21 կգ,
  • Երկարությունը՝ 1260մմ
  • Փողի երկարությունը՝ 545մմ
  • Պահեստային փամփուշտները՝ մետաղական շղթայով,
  • Կրակի արագությունը՝ 650-950 կրակ/րոպե

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *