Մարտի 12-17-ին Ադրբեջանում խոշոր զորավարժություն կանցկացվի

Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա:  Փոխանցում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունից (արխիվ 2017)

Համաձայն հաղորդագրության՝ վարժանքներին կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ:

Վարժանքներին, համաձայն ադրբեջանական կողմի, բացի նշված զինտեխնիկայից նաև կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա:

Համաձայն հայտարարվող սցենարի՝ ադրբեջանական ստորաբաժանումները «պետք է կանգնեցնեն պայմանական հակառակորդի հարձակումը և հակահարվածի միջոցով վերականգնեն ձեռնտու հատվածներում իրենց վերահսկողությունը»:

Վարժանքները նախատեսվում է, այսպիսով, անցկացնել «հակահարձակման» սեցենարով՝ «բարդ լեռնային պայմաններում»:

Ադրբեջանը վերջին տարիներին տարվա ընթացքում մեկ-երկու նմանատիպ խոշոր զորավարժություն է անցկացնում: Այստեղ հատկանշական է, որ անցած երկու տարիների խոշոր վարժանքները, ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների, ավելի շատ հարձակողական բնույթի էին, իսկ այս մեկը՝ հակահարձակողական է:

2017 թ. Ադրբեջանի զինուժը խոշոր վարժանքներ է անցկացրել ապրիլին, հունիսին, սեպտեմբերին, նոյեմբերին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *