2018-ին Ռուսաստանը 7 խաղաղապահական զորավարժություն կանի

ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերը 2018 թ. ընթացքում նախատեսում են անցկացնել խաղաղապահական և հակաահաբեկչական ուղղվածության 7 զորավարժություն: Կներգրավվեն նաև «տասնյակ» երկրների ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ Զու ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը հայտարարել է, որ մարտական պատրաստության հիմնական միջոցառումը կլինի «Արևելք-2018» հրամանատարաշտաբային մարտավարակն զորավարժությունը:

Այդ թվում նախատեսվում է վարժանքներ անցկացնել նաև ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրների հետ:

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում. (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *