Գերմանիայի կառավարությունը որոշել է ավելացնել միջազգային խաղաղապահական առաքելություններում իր զորախմբերի թվաքանկը: Գերմանական կոմղը մանսավորապես կավելացնի իր զորախումբն Աֆղանստանում, ինչպես նաև ավելի ակտիվ կներգրավվի իրաքյան ուժերի մարզումներին: Այս մասին հայտնում է Defense News մասնագիտացված կայքը:
Որոշումը դեռևս պետք է հավանություն տա Գերմանիայի խորհրդարանը, սակայն դրական ելքի հավանականություը բարձր է գնահատվում: Գերմանիայի պաշտպանության նախարարությունն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի միջազգային առաքելություններին:
Աֆղանստանում գերմանական զորախմբի թվաքանակը 980-ից կհասցվի 1300-ի: Դրա փոխարեն Իրաքում գերմանացի զինծառայողների թվաքանակը կկրճատվի՝ 1200-ից հասցվելով 800-ի:
Սակայն գերմանական զինուժն Իրաքում ավելի ակտիվ կներգրավվի զինծառայողների մարզումներին: Գերմանացի հրահանգիչները կզբաղվեն իրաքցի սակրավորների մարզումներով՝ նրանց ուսուցանելով ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման տեխնիկան, ինչպես նաև կմարզեն «Իսլամական պետությունից» ազատագրված տարածքների ականազեծում իրականացնողներին: