Թուրքիան «սպասում է», որ ԱՄՆ-ն դադարեցնի քրդական ուժերի տեղաշարժը դեպի Աֆրին

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 7-ին հայտարարել է, թե իրենք սպասում են, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի քրդական  ուժերի տեղաշարժը դեպի Աֆրին: Մինչ այս քուրդ-արաբական ուժերը հայտնել էին, որ 1200-1700 մարտիկ են ուղարկել Աֆրին: Քալընի խոսքերը փոխանցում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Այսպիսով թուրքական կողմը հաստատել է քրդական աղբյուրներից տարածված տեղեկությունը, որ քրդերը ստորաբաժանումներ են ուղարկում Աֆրին, որը Սիրիայում քրդերի վերահսկած մյուս տարածքներից անջատ է:

Քուրդ-արաբական ուժերը Աֆրին են գնում Դեր Զորի հատվածից: Զուգահեռ տեղեկություններ են տարածվում, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, օգտվելով նրանից, որ քրդերը թողնում են Դեր Զորում իրենց դիրքերը, վերախմբավորվում է Դեր Զորում իր դիրքերը վերագրավելու համար:

ԻՊ-ն փորձում է իր օգտին դարձնել թուրք-քրդական պատերազմն Աֆրինում: Այս մասին հայտնում է Telegram սոցիալական ցանցում սիրիական հակամարտությունը լուսաբանող @NovostiDamask ալիքը:

Հիշեցնենք, որ, ըստ քրդական տվյալների, Դեր Զորից առնվազն 1200 մարտիկ՝ քրդեր և արաբներ, շարժվում են Աֆրին, Թուրքիայի դեմ գործողություններին ներգրավվելու:

ԻՊ ուժերը Դեր Զորի հատվածում. @NovostiDamask

ԻՊ ուժերը Դեր Զորի հատվածում. @NovostiDamask

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *