Ղազախստանը կարող է սպառազինություն ընդունել տեղում հավաքվող նոր զրահափոխադրիչ

Ղազախստանում հավաքվող «Բարիս 8» (Barys 8) զրահափոխադրիչը երկրի պաշտպանության նախարարության կողմից փորձարկումներից հետո գնահատման վերջին փուլում է: Դրանից հետո միայն զրահափոխադրիչը կընդունվի սպառազինություն:

Զորահափոխադրիչը մշակել է հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունը և հայտնի է որպես «Մբոմբե 8» (Mbombe 8): Ղազախստանում հավաքում է այդ երկրում Paramount Group-ի մասնաճյուղ Kazakhstan Paramount Engineering-ը (KPE)՝ «Բարիս 8» անունով:

Զրահափոխադրիչը առաջին անգամ ցուցադրվել էր 2016-ի հունիսին Ղազախստանում անցկացվող KADEX 2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: Այն ժամանակ ներկայացվել էր զրահափոխադրիչի՝  AU-220M 57 մմ հրանոթով զինված տարբերակը:

«Բարիս 8» զրահափոխադրիչի՝ AU-220M 57 մմ հրանոթով զինված տարբերակը

«Բարիս 8» զրահափոխադրիչի՝ AU-220M 57 մմ հրանոթով զինված տարբերակը

Բրիտանական մասնագիտացված Jane`s ընկերությունը նշում է, որ փորձարկվել է KPE-ի և Kazakhstan Aselsan Engineering-ի (թուրքական Aselsan-ի մասնաճյուղը Ղազախստոնում) համատեղ մշակված տարբերակը: Այս դեպքում «Բարիս 8» զորահափոխադրիչի վրա տեղադրվել է Aselsan-ի 30 մմ-ոց Nefer հրանոթի մոդուլը. մոդուլի հիմքում խորհրդային 2A42 «Շիպունով» ավտոմատ հրանոթն է:

«Բարիս 8» զրահափոխադրիչը Aselsan-ի Nefer մոդուլով

«Բարիս 8» զրահափոխադրիչը Aselsan-ի Nefer մոդուլով

Նշենք նաև, որ Paramount Group-ը համատեղ ձեռնարկություն ունի նաև Ադրբեջանի հետ, որի շրջանակներում հավաքվում են «Մատադոր» և «Մարադյոր» զրահամեքենաները, վերջինս հավաքվում է նաև Ղազախստանում, սակայն կրում է «Արլան» անունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *