Մարտի 7-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Անջեյ Կասպշիկին երեկ՝ մարտի 6-ին, ընդունել էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացկանյանը և ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը:
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։ ՊԲ դիրքերից դիտարկմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը:
Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկին հանդիպել էր նաև փետրվարի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Արցախ այցի շրջանակներում: