Մարտի 7-ին անցկացվել է ԵԱՀԿ դիտարկում Հադրութի ուղղությամբ

Այսօր՝ մարտի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։  Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցկացվել է Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Ադրբեջանի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկման առաքելությանը ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դիտարկումն անցկացվել է առանց միջադեպերի:

Հիշեցնենք, որ դիտարկումից առաջ՝ մարտի 6-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Արցախում ընդունել էին ՊԲ հրամանատարը և ԱԳՆ ղեկավարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *