Սիրիայում կործանված Ան-26 ինքնաթիռում եղել են ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր և 26 սպա

Սիրիայում վթարված Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ան-26 տրանսպորտային ինքնաթիռում եղել են գեներալ-մայոր և 26 սպա: Քաղաքացիականներ ինքնաթիռում չեն եղել, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ի սահմաններում, ՌԴ ԶՈւ Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ վթարվել է ՌԴ ՊՆ Ան-26 տրանսպորտային ինքնաթիռ: Ինքնաթիռը հարվածել է գետնին, ընդամենը 500 մետր չհասնելով թռիչքուղուն: Ինքնաթիռի կործանման պատճառը հնարավոր է տեխնիկական անսարքությունն է եղել:

Տարբեր ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է գեներալ-մայոր Վ.Գ. Երեմեևը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *