Ադրբեջանում հայտնել են 2 ահաբեկչի սպանելու մասին

Մարտի 7-ին  Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ մի քանի քաղաքացիներ պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել երկրի հյուսիսային Խաչմազ շրջանում, ինչի արդյունքում սպանվել է 2 զինյալ: Փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ «Խաչմազ Ջամաաթի» ահաբեկչական խմբավորման անդամներ, Սաբիր Մամեդով Արուլլա օղլու գլխավորությամբ՝ ծրագրել էին ահաբեկչական գործողություններ երկրի տարածքում:

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ)

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ)

Ըստ ծառայության հաղորդագրության՝ Խաչմազ շրջանում գործողությունների ժամանակ, Ադրբեջանի ՊԱԾ հատուկջոկատայինները սպանել են Սաբիր Մամեդովին և Թառլան Սալիմովին, ովքեր «դիմադրություն են ցուցաբերել»: Հայտնաբերվել են նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր, տարբեր տեսակի զենքեր:

Ծառայության հատուկջոկատայինների կողմից կորուստների կամ հնարավոր վիրավորների մասին որևէ տվյալ չի հաղորդվել: Ըստ ադրբեջանական կողմի՝ «Խաչմազ Ջամաաթի» խումբը ընդգրկված է միջազգային ահաբեկչական խմբավորումների մեկի կազմի մեջ:

Ավելացնենք, որ Ադրբեջանի քաղաքացիները մեծամասամբ անդամակցում են Մերձավոր Արևելքում գործող տարբեր զինյալ խմբավորումների: Ադրբեջանցիները կռվում են նաև «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կազմում:

2017-ի սեպտեմբերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *