Մարտի 6-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:
Հանդիպմանը քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Պաշտոնյաները հանդիպել էին նաև փետրվարի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Արցախ այցի շրջանակներում: