Սիրիայում Ռուսաստանի զինուժի Ան-26 ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը և 26 ուղևոր զոհվել են

Այսօր՝ մարտի 6-ին, երևանի ժամանակով 16:00-ի սահմաններում Սիրիայում Ռուսաստանի զինուժի Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ վթարվել է ՌԴ ՊՆ Ան-26 տրանսպորտային ինքնաթիռ: Ինքնաթիռի անձնակազմի 6 անդմաները, ինչպես նաև 26 ուղևորները մահացել են: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Ինքնաթիռը հարվածել է գետնին, ընդամենը 500 մետր չհհասնելով թռիչքուղուն», – նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Նախնական տվյալներով, ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ըստ «Զվեզդա»-ի տվյալների, տեղից ստացած զեկույցների համաձայն՝ ինքնաթիռի վրա չեն կրակել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *