ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպումը եղել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի տեղակալի հավատարմագրվելու առթիվ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին: Նա ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից.
- զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը,
- բարեվարքությունը,
- ռազմական կրթությունը,
- կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը,
- պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը:
Դեսպան Ֆարնուորթը նշել էլ, որ Մեծ Բրիտանիան պատրաստակամ է շարունակել պաշտպանության բնագավառում համագործակցությունը, նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը: