Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի գործով ՌԾՈւ 65 զինծառայող ցմահ ազատազրկվել է

Մարտի 6-ին Անկարայի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը որոշում է ընդունել 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրի ռազմածովային ուժերում տեղի ունեցած դեպքերի գործով ցմահ ազատազրկել ՌԾՈւ 65  ծառայողի: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Ցմահ ազատազրկվածների թվում կան բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՌԾՈւ հետախուզություն վարչության նախկին ղեկավար Մուրադ Շիրզային: Ցմահ ազատազրկվածներից 47-ը իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով բանտերում:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Թուրքիայում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են ռազմածովային ուժերի ևս 7 գործող և 9 նախկին զինվորականի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ՝ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեռաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *