Ռուս գեներալի հրամանով զինծառայողները 2 տարի վերանորոգել են մյուս գեներալի բնակարանը

Նոր փաստեր են հայտնի դարձել Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) 58-րդ բանակի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Գուրուլևի դեմ հետաքննությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գեներալ-մայոր Գուրուլևի դեմ քրեական գործ էր հարուցվել. նրան մեղադրում էին պաշտոնական դիրքը չարաշահելու համար։

գեներալ-մայոր Գուրուլև

գեներալ-մայոր Գուրուլև

Ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդայի» տեղեկություններով՝ հրամանատարը 2005 թվականին, երբ օկրուգի զորամասերի մեկի շտաբի պետն էր, երկու զինծառայողի գործուղել է Մոսկվա, որպեսզի նրանք վերանորոգեին այդ ժամանակ ՀՌՕ-ի փոխհրամատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պերեսլեգինի բնակարանը։

Ընդ որում երկու զինծառայողները գրեթե 2 տարի բացակայել են զորամասից և զբաղվել Պերեսլեգինի բնակարանի վերանորոգմամբ։

Եվս 6 զինծառայող էլ Գուրուլևի հրամանով գործուղվել է Տվերի շրջանում Պերեսլեգինին պատկանող առանձնատուն, որտեղ տնտեսական հարցերով են զբաղվել։

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Պերեսլեգինի դեմ քրեական գործ էր հարուցվել ավելի վաղ։ Հետաքննության արդյունքում հայտնի էր դարձել նաև վերջինիս ապօրինի գործուենության մեջ 58-րդ բանակի հրամանատարի մասնակցությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *