Անկարան այս անգամ էլ Բեռլինից է պահանջում արտահանձնել Սիրիայի քրդերի առաջնորդին

Թուրքիան դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ, նախկին առաջնորդ Սալիհ Մյուսլիմին ժամանակավորապես ձերբակալելու և Թուրքիային արտահանձնելու պահանջով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գորխակալությունը:

Թուրքիայի իշխանությունները իրենց պահանջը հիմնավորում են նրանով, որ Չեխիայում ձերբակալվելուց, այնուհետև ազատ արձակվելուց հետո Սալեհ Մյուսլիմը Բեռլինում մասնակցել է քրդերի ցույցին և ելույթ ունեցել դրա ժամանակ:

Թուրքական կողմը նշում է, որ ցուցարարները օգտագործել են նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պաստառները:

Թուրքիան Սալեհ Մյուսլիմին մեղադրում է PKK-ին սատարող ցույցին մասնակցելու համար

Թուրքիան Սալեհ Մյուսլիմին մեղադրում է PKK-ին սատարող ցույցին մասնակցելու համար

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Մյուսլիմը ձերբակալվել էր Չեխիայում: Սակայն փետրվարի 27-ին չեխական դատարանի Պրահայում ձերբակալված քուրդ գործիչ  ազատ էր արձակվել: Անկարան Չեխիայից պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին՝ սպառնալով, որ, եթե նրան ազատեն, դա հավասարազոր կլինի «ահաբեկչությանը սատարելուն»:

Նշենք, որ ներկայում թուրքական զինուժը գործողություններ է իրականացնում PYD-ի ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, Սիրիայի Աֆրին շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *