ՊԲ-ում ՀՕՊ և գնդացրային ջոկերի հրամանատարների հավաքներ են եղել

ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և գնդացրային ջոկերի հրամանատարների հետ անցկացվել են ուսումնամեթոդական հավաքներ: Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հեռուստանախագծի մարտի 3-ի թողարկումից:

Հավաքները տևել են հինգ օր, անցկացվել են 2018 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն:

Դասակի հրամանատարներից մեկի խոսքով՝ զինծառայողները պատրաստություն են անցել մասնագիտական, հետախուզական, տեխնիկական առարկաներից:

Տեսանյութից երևում է, որ պարապմունքների ընթացքում մասնակիցները օգտվել են «Իգլա» դյուրակիր ԶՀՀ վարժասարքերից:

Հավաքների բոլոր մասնակիցները ավարտին հանձնել են ստուգարքներ և ամփոփել արդյունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *