2017 թ. թուրքական ժանդարմերիային նախատեսվածից ~650 մլն դոլարով ավել է հատկացվել

Թուրքիայի ժանդարմերիայի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ 2017 թ. նախատեսված շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն այդ կառույցի համար ծախսվել է ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար:  Հիմնական մասը ծախսվել է անձնակազմի աշխատավարձերի, ընթացիկ ծախսերի վրա:

2017 թ. բյուջեով ժանդարմերիային, որը բանակից հետո Թուրքիայի 2-րդ ռազմական կառույցն է, նախատեսվում էր տրամադրել շուրջ 9 մլրդ 375 մլն թուրքական լիրա (շուրջ 2,45 մլրդ ԱՄն դոլար): Սակայն տարվա ընթացքում հատկացումներն ավելացվել են և հասել շուրջ 11 մլրդ 875 մլն լիրայի (շուրջ 3,1 մլրդ դոլար): Այսպիսով ժանդարմերիային հատկացվել են նախատեսվածից շուրջ 650 մլն ԱՄՆ դոլարով ավել միջոցներ:

Միջոցների հիմնական մասը՝ շուրջ 7 մլրդ 348 մլն լիրա (շուրջ 1,9 մլրդ դոլար) հատկացվել է ժանդարմերիայի անձնակազմի, զինծառայողների ծախսերին: 2017 թ. տվյալներով ժանդարմերիայում եղել է շուրջ 176 հազար զինծառայող և քաղաքացիական աշխատող:

Ապրանքների և ծառայություների գնման համար հատկացվել է շուրջ 3 մլրդ լիրա (~810 մլն դոլար)՝ ~1 մլրդ 266 մլն լիրայով նախատեսվածից ավել: Սակայն ծախսվել է մոտ 2,6 մլրդ լիրան: Դրական մնացորդը կազմել է 491 մլն լիրա:

2018 թվականին ժանդարմերիային նախատեսվում է տրամադրել շուրջ 13 մլրդ թուրքական լիրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *