Թուրքիայի ժանդարմերիայի թվաքանակը հասցվել է 176 հազարի

Մարտի 5-ին Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հրապարակած զեկույցում նշվում է, որ այդ կառույցում ներկայում կա ընդհանուր 176 հազար 75 զինծառայող: Նշվածից սպաներ են 4540-ը: Մեծ մասը՝ 72122, շարքայիններ և եֆրեյտորներ են:

Թուրքիայի ժանդարմերիայի անձնակազմը 2017 թվականին.

  • Սպա — 4540
  • Պահեստազորի սպա — 1190
  • Ենթասպա — 25914
  • Պրոֆեսիոնալ ժանդարմ — 18526
  • Պրոֆեսիոնալ եֆրեյտոր — 504434
  • Եֆրեյտոր/շարքային — 72122
  • Պետական աշխատող — 2539
  • Այլ աշխատողներ (քաղաքացիական) — 810
  • Ընդհանուր — 176065

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը բանակի, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության զինծառայողների թվաքանակի մասին տվյալներ հրապարակում էր մինչև 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձը: Միջադեպից հետո նշված երկու կառույցները ամբողջովին հանվեցին ԶՈւ ԳՇ ենթակայությունից և հանձնվեցին ներքին գործերի նախարարությանը: Դրանից հետո ժանդարմերիայի թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չէին հրապարակվել:

2016 թ. հուլիսի վերջին զեկույցի համաձայն՝ ժանդարմերիայում կար 155 հազար զինծառայող: Սակայն, եթե ուշադիր անյենք տվյալներին, ապա պարզ երևում է, որ թեև ընդհանուր թվաքանակն աճել է, սակայն պակասել են սպաները, պրոֆեսիոնալ ժանդարմները:

Սպաների պակասը կապված է 2016 թ. նշված ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից, ժանդարմերիայից մի քանի հազար սպաների ձերբակալության հետ:

Ժանդարմերիան Թուրքիայում բանակից հետո թվաքանակով և զինվածությամբ երկրորդ կառույցն է: Իրականացնում է ներքին զորքերի պարտականություններ՝ հիմնականում PKK-ի դեմ գործողություններում: Սակայն, դրան զուգահեռ, այս կառույցը նաև ներգրավվում է Թուրքիայի սահմանների մի մասի պաշտպանությանը, Սիրիայում իրականացվող ռազմագործողություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *