«Մոտակա ժամանակներում» Ռուսաստանում կսկսեն նոր՝ անվավոր տանկի նախագծման աշխատանքները: Տանկը կստեղծվի արդեն առկա «Բումերանգ» նախատիպի հիման վրա: Այս մասին ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռւոստաընկերությանը հայտնել է ռուսաստանյան «Ռազմաարդյունաբերական ընկերության» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին:
«Մենք այսօր նախատեսում ենք անվավոր տանկ ստեղծել: Դա բավականին, այսպես ասած, «Նոու Հաու» կլինի: [Այն կլինի] այս նույն պլատֆորմի վրա [Բումերանգ], սակայն հրանոթն արդեն ավելի մեծ տրամաչափի կլինի, և այդ մասին մենք կարող ենք խոսել արդեն մոտակա ժամանակում, ըստ որում ցանկանում եմ նշել, որ ներքին կահավորումը կմնա հենց այնպիսին, ինչպիսին դուք տեսնում եք այսօր», – Հայտարարել է Կրասովիցկին:
Հիշեցնենք, որ «Բումերանգի» պլատֆորմի վրա ստեղծված մարտական մեքենան առաջին անգամ ցուցադրվել էր 2015 թ.: Տվյալ մարտական մեքենան լողացող է և նախատեսված է մոտոհրաձգային ստորաբաժանման տեղափոխման համար:
«Բումերանգը» նախատեսվում է զանգվածային արտադրության դնել և ընդունել ՌԴ զՈւ սպառազինություն 2019 թվականից: