Աֆրինում քրդերի հետ բախումներում սպանվել է 8 թուրք զինծառայող

Մարտի 1-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում սպանվել է 8 թուրք զինծառայող, ևս 13-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Աֆրինում ընթացող գործողությունների, քրդական ուժերի հետ բախումների մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռոախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ, ովքեր և տեղեկացրել են նրան զինծառայողների կորուստի մասին:

Ընդհանուր առմամբ, թուրքական կողմը մինչև այժմ Աֆրինում տվել է առնվազն 43 զինծառայողի կորուստ, շուրջ 200 վիրավոր: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց կորուստների մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ նրանց շրջանում կորուստները ևս բավականին շատ են, քանի որ այդ զինյալները ներգրավված  են հիմնական ցամաքային գործողություններում:

Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներրի»՝ YPG-ի դեմ, Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը մեկնարկել է հունվարի 20-ից: Սկզբում գործողությունը իրականացնում էին միայն Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինները, սակայն ավելի ուշ դրանց միացան նաև ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:

Բացի մարդկային կորուստներից, թուրքական կողմը ունի նաև բազմաթին նյութական կորուստներ: Աֆրինում Թուրքիան արդեն կորցրել է «Աթաք» ուղղաթիռ, «Բայրաքթար» ԱԹՍ, «Լեոպարդ» տանկեր, ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա, կոնկրետ տվյալներ դեռևս հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *