Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները արդեն միացել են Աֆրինի գործողությանը

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերը արդեն ներգրավվել են Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ ակտիվ գործողություններին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում

Նշենք, որ վերջին շրջանում թուրքական կողմը ժանդարմերիայի և ոստիկանության մեծ թվով ուժեր էր տեղափոխում թուրք-սիրիական սահման, որոնք էլ այնտեղից անցնելով Սիրիա միացել են Աֆրինի գործողություններին:

Աֆրինում բացի Թուրքիայի ուժայինների գործողություններին ներգարվված են նաև Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, ինչպես նաև դրա կազմում կռվող հիմնականում քրդերից կազմված «Քուրդ բազեների բրիգադը»: Սրանով թուրքական կողմը և Անկարայի աջակից զինյալները ձգտում են նորից բաժանարար գծեր դնել քրդերի միջև՝ հստակ տարանջատելով քրդական  YPG-ն և «Անկարայի քրդերին»:

Աֆրինում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսվել է հունվարի 20-ից:  Թուրքական զինուժը Աֆրինում մինչև այժմ կորցրել է առնվազն 35 զինծառայող, ինչպես նաև «Աթաք» ուղղաթիռ, մի քանի «Լեոպարդ» տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ և այլ զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *