Ինչպես հաղորդում է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը, հունիսի 13-ին երկրի հարավային շրջաններում անցկացվելու են «Քազիքուրթ-Հակաահաբեկիչ-2013» վարժանքները։
Համաձայն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տարածաշրջանային հակաահաբեկչական վարչության 2012-ի սեպտեմբերի որոշման՝ այժմ Ղազախստանի հերթն է իր տարածքում միջազգային համատեղ հակաահաբեկչական վարժանքներ անցկացնելու։
Ծրագրվում է վարժանքների ժամանակ մշակել ՇՀԿ անդամ երկրների հատուկ հակաահաբեկչական ստորաբաժանումների համատեղ աշխատանքն ու փոխառնչությունները։
Նշենք, որ հայտարարության մեջ չի հիշատակվում՝ կոնկրետ որ պետությունների հետ համատեղ են իրականացվելու վարժանքները։