Պակիստանում զինյալները հարձակում են գործել ՆԱՏՕ-ի ուժերի համար թիկունքային ապահովում իրականացնող շարասյան վրա, փոխանցում է AP-ն։
Հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել՝ բեռնատարների վարորդներն ու նրանց օգնականները։
Դեպքը տեղի է ունեցել Հայբեր շրջանի Ջամրուդ քաղաքից ոչ հեռու։ Զինյալները կրել են ոստիկանական հանդերձանք, ինչի շնորհիվ էլ հանկարծակիի են բերել վարորդներին։
Նրանք կրակ են բացել բեռնատարների վրա ինքնաձիգերով և հրթիռներով։
4 բեռնատարից բաղկացած շարասյունը պատրաստվում էր մատակարարում իրականացնել Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի համար։