Իրաքը բանակցում է Ս-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու շուրջ

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին Ռուսաստան այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործայցության ոլորտին վերաբերող:Այս մասին հայտնում է Իրաքի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բաղդադը հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրներով:

Սակայն, հակաօդային պաշտպանության համալիրների ձեռքբերմանը կարող է խանգարել Վաշինգտոնը, որն Իրաքի դաշնակիցն է: Միացյալ Նահանգները արդեն սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով՝ Ս-400-ների ձեռքբերման համար: Չնայած, Իրաքի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց բանակցություններն ընթանում են:

Նշենք, որ Ս-400 ԶՀՀ-ների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է նաև Սաուդյան Արաբիան: Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Ռուսաստան այցի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել Սաուդյան Արաբիային Ս-400,  ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ, հակատանկային հրթիռային համալիրներ, ավտոմատներ և այլ սպառազինություն վաճառելու շուրջ։ Գործարքի ընթացքը և ժամկետները հայտնի չեն:

 Ս-400 համալիրների և հնարավոր պատժամիջոցների տեր կդառնա նաև Թուրքիան: Մատակարարումները նախատեսվում են 2 տարուց: Թուրքիան մասնակիորեն կվճարի Ս-400-երի պայմանագրի համար ինչպես իր, այնպես էլ ռուսական վարկի հաշվին: Թուրքիային Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *