Փետրվարի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մոտ տեղակայված Վազիանի զորավարժարանում անցկացվել են այդ երկրի ԶՈւ ինժեներական բրիգադի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վաշտի վարժանքներ: Համաձայն Վրաստանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունն անցկացվել է վաշտի պատրաստության ավարտական փուլի շրջանակներում:

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վաշտի վարժանքներից. 27.02.2018
Զորավարժությունն անցկացվել է Գերմանիայի ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության դպրոցի հրահանգիչների ղեկավարությամբ: Հենց Գերմանիան 2016 թ. Վրաստանին տրամադրել էր հատուկ տեխնիկա և սարքավորումներ, այդ թվում՝ տեխնիկայի ախտահանման և ապաակտիվացման համար նախատեսված հատուկ մեքենաներ:
Վրաստանը և Գերմանիան ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում հակագործակցում են 2014 թվականից: Այս անգամ վարժանքներին ներգրավվել է Վրաստանի զինուժի համապատասխան ստորաբաժանման 50 զինծառայող: