Ռուսաստանի օդադեսանտային զորքերում խաղաղապահ բրիգադ է ստեղծվել

Ռուսաստանի օդադեսանտային զորքերում ստեղծվել է խաղաղապահ բրիգադ։ Նոր կազմավորված բրիգադը գործողություններ կիրականացնի ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի հովանու ներքով։

31-րդ առանձին դեսանտա-գրոհային գումարտակը խաղաղապահ բրիգադի կարգավիճակ է ստաել հունիսի 1-ից։ Բրիգադի կազմում միայն պայմանագրային դեսանտայիններ են։

odadesantayin

Նոր ստորաբաժանման համար արդեն կազմվել են 1,5 և 5 ամիս տևողությամբ հատուկ ուսումնական շրջաններ։

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել է Իսրայելի և Սիրիայի միջև Գոլանի բարձունքներում խաղաղապահներ տեղակայելու հարցը, քանի որ մի քանի երկրներ որոշել են դուրս հանել իրենց ուժերն այդ տարածքից։

Ռուսաստանը ցանկություն է հայտնել այդ վայրում տեղակայել իր խաղաղապահներին, սակայն իսրայելա-սիրիական համաձայնագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին արգելված է այդ տարածքում զինված ուժեր ունենալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *