Ուկրաինան ԱԲու Դաբիում անցկացված UMEX-2018 ցուցահանդեսի շրջանականերում ներկայացրել է սեփական նախագծման անօդաչու թռչող սարքեր: ԱԹՍ-ների շարքում առանձնանում է RAM UAV մահապարտ («կամիկաձե») անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է Defence Blog մասնագիտացված կայքը:
Մահապարտ ԱԹՍ-ն նախագծել է ուկրաինական «Оборонительные электронные технологии» ընկերությունը:
Ուկրաինական RAM UAV մահապարտ ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Երկարությունը — 1,8 մ;
- Թևերի բացվածքը — 2,3 մ;
- Զանգվածը — 8 կգ;
- Արձակման մեխանիզմը — կատապուլտ;
- Թռիչքի տևողությունը — մինչև 40 րոպե;
- թռիչքի առավելագույն հեռավորությունը — 30 կմ:
Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ տվյալ ԱԹՍ-ն արդեն իսկ մարտական պայմաններում փորձարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում: