Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումներ

Փետրվարի 26-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հերթական ստուգայցն է կատարել երկրի հարավային Հաթայ նահանգի՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորամասերում, ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումներ

Աքարին ուղեկցել են նաև ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարներ Յաշար Գյուլերը և Հասան Քյուչյուքաքյուզը: Զինված ուժերի ղեկավարությունը այցելել է նաև թուրք-սիրիական սահմանին տեղակայված ԶՈւ առողջապահության հրամանատարության առաջին օգնության, շարժական հոսպիտալ և հանդիպել է այնտեղ բուժող վիրավոր զինծառայողներին և Անկարային աջակից զինյալներին:

Թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումների հրամանատարները Աքարին ներկայացրել են Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքը, Աքարն էլ համապատասխան հրամաններ է տվել գործողության հետ կապված:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Աքարը թուրք-սիրիական սահման՝ Քիլիս և Հաթայ նահանգների ստորաբաժանումներ է այցելել փետրվարի 18-ին:

Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի դեմ Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսվել է հունվարի 20-ից: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Թուրքիայի զինուժը Աֆրինում մինչև այժմ ունեցել է 35 զինծառայող կորուստ, 183 վիրավոր, այս թվերի մեջ ներառված չեն Անկարայի աջակցող զինյալների կորուստների տվյալները: Թուրքիան կորցրել է նաև «Աթաք» ուղղաթիռ, տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ, հետևակի մարտական մեքենաներ:

Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը եղել է նաև թուրք-սիրիական սահմանին տեղակայված շարժական հոսպիտալում

Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը եղել է նաև թուրք-սիրիական սահմանին տեղակայված շարժական հոսպիտալում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *