Փետրվարի 23-ին Իրաքյան Քրդստանի Kurdistan24 կայքի լրագրողներից մեկը հրապարակել էր Քիրքուքում դատարկված իրաքյան դիրքերի լուսանկարներ՝ նշելով, որ Իրաքի ուժայինները ԻՊ հարձակման հետևանքով լքում են դիրքերը: Հաջորդ օրը նույն կայքը հայտնել է, որ Իրաքի ՊՆ-ն հերքում է այդ լուրը:
#Breaking#Iraqi Army and #PMF Militia leaving the majority of military locations around #Kirkuk , The situation began to be a dangerous specially after a news which’s talking about an agreement between #ISIS and #IraqiArmy to capturing the city by #IS.#twitterkurds pic.twitter.com/zQlf0AlUha
— Blesa Shaways (@Bilesa_Shaweys) February 23, 2018
Kurdistan24 քրդական կայքը հայտնում է, որ Իրաքի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը: Իրաքյան կողմը նշում է, որ այդ ամենը կեղծ տեղեկություններ են:
Սակայն քրդական կայքը պնդում է, որ իրենք անձամբ ստուգել են, ու դիրքերը լքված են:
Փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայում գործող արաբական լրատվական կայքերից մեկը հայտնել է, որ Իրաքի ՊՆ-ն հավելյալ ստորաբաժանումներ է ուղարկել Քիրքուք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներին դիմակայելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ԻՊ զինյալները Քիրքուքի հատվածում հարձակվել էին Իրաքի կառավարական ուժերի կողմից կռվող «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատների շարասյան վրա՝ սպանելով 27 մարտիկի: Հաջորդ օրերին ԻՊ զինյալների հարձակումները շարունակվել են:
Նավթով հարուստ Քիրքուք քաղաքը մինչև 2017 թ. հոկտեմբեր վերահսկում էր Իրաքյան Քրդստանը: Սակայն նույն տարվա հոկտեմբերի կեսերին քաղաքը և շրջակա գյուղերը գրավեցին Իրաքի զինուժը և կառավարամետ «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորումը: