Փետրվարի 24-ին անցկացվել է «Ես եմ» ծրագրով Պաշտպանության Բանակ զորակոչված նորակոչիկների զինվորական երդման արարողությունը: Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Միջոցառմանը նաև ներկա են եղել ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները:
Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է անցկացրել Պաշտպանության Բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ: Քննարկվել են օրակարգային տարբեր թեմաներ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը:
- Բակո Սահակյանն ընդունել է Վիգեն Սարգսյանին. 24.02.2018
- ՀՀ պաշտպանության նախարարը և ՊԲ հրամանատարը մասնակցել են «Ես ԵՄ» ծրագրով զորակոչվածների երդման արարողությանը. 24.02.2018
2018 թ. հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու համաձայնություն է տվել 150 քաղաքացի: