Ռուսական 58-րդ բանակի հրամանատարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Գուրուլևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Gurulev

Գեներալ-մայոր Գուրուլևը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Ռուս բարձրաստիճան զինվորականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայողական նախաքննության արդյունքներով։

Պարզվել է, որ Գուրուլևն օգնել է 58-րդ բանակի գլխավոր շտաբի պետին երկու զինծառայողների համար հատուկ գործուղում ձևակերպելու մեջ։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նաև 58-րդ բանակի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Պերեսլիգինի դեմ։ Այս գործի հետաքննության ընթացքում էլ մանրամասներ են բացահայտվել, որով պարզ է դարձել, որ բանակի հրամանատարը նույնպես մասնակցել է շտաբի պետի անօրինական գործունեությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *