ՀՀ ԶՈւ ավիացիայի փոխգնդապետը կազդուրվել է. ՊՆ խոսնակ

Փետրվարի սկզբին դանակահարված Հայաստանի զինված ուժերի ավիացիայի փոխգնդապետը կազդուրվել է: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Փոխգնդապետը դանակահարվել էր փետրվարի մեկին Երևանում:  Նրա վիճակը ծանր էր, տեղափախվել էր վերակենդանացման բաժանմունք:

Հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալվել է: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *