Թուրքիան մարտական ռոբոտներ է ուղարկելու Աֆրին. ՊԱԳՎ

Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»` YPG-ի,  դեմ գործողություններին ներգրավվելու համար Աֆրինի շրջան է ուղարկելու ցամաքային հեռակառավարվող մարտական ռոբոտներ (Uzaktan Kumandalı Atış Platformu — UKAP): Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ աղբյուրի՝ շուրջ 20 հեռակառավորվող ռոբոտ առաջիկայում ընդգրկվելու է Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ և ուղարկվելու է Աֆրին:

Ռոբոտները արտադրում է թուրքական Katmerciler ընկերությունը: Առաջին անգամ այդ ռոբոտները ներկայացվել են 2017 թվականի դեկտեմբերին Անկարայում անկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Ռոբոտները կառավարելու հեռավարությունը կազմում է 3 կմ: Մարտական ռոբոտների ծանրությունը կազմում է 1100կգ, օգտակար բեռնատարողությունը՝ 2000 կգ: Ռոբոտը համալրված է թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության  SARP մարտական մոդուլներով:

Թուրքական Katmerciler ընկերության արտադրության ցամաքային հեռակառավարվող մարտական ռոբոտներ 

Թուրքական Katmerciler ընկերության արտադրության ցամաքային հեռակառավարվող մարտական ռոբոտներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *