Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 49-րդ համազորային բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումները և ռադիոտեխնիկական զորքերը համատեղ վարժանքներ են արել պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների դեմ պայքարի թեմայով։ Այս մասին փետրվարի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին զինծառայողները յուրացրել են հետախուզության և ռադիոէլեկտրոնային ճնշման կայանների, համալիրների կիրառման հմտություններ։
Վարժանքներին ՌԷՊ ստորաբաժանումների զինծառայողները «Լեեր-3» ՌԷՊ համալիրի միջոցով մշակել են պայմանական հակառակորդի ԱԹՍ-ի նավիգացիոն համակարգը շարքից հանելու հարցեր։
Իսկ ռադիոտեխնիկական զորքերի զինծառայողները իրականացրել են ցածր և միջին բարձրության վրա թռչող հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների հայտնաբերման և ՌԷՊ համալիրներ տվյալների փոխանցման առաջադրանքներ։
Վարժանքներին ներգրավվել են շուրջ 100 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա։