Քուրդ-սիրիական համաձայնության առարկաներից մեկը Հալեպի թաղամասերն են

Փետրվարի 22-ին Հալեպում քրդերի վերահսկած թաղամասերից մեկում քրդական ուժերի դրոշին փոխարինել է Սիրիայի պետական դրոշը: Ըստ նախնական տեղեկությունների՝ այս թաղամասերի հանձնումը Աֆրինում քրդերին օգնություն ուղարկելու համաձայնության մի մասն է:

Նշված լուսանկարում հենց Հալեպի այն թաղամասերից մեկի «մուտքն» է, որը վերահսկում էին քրդական «Ասայիշ» ուժերը: Դրանք տեղերում քրդական այսպես կոչված «անվտանգության ապահովման ներքին զորքերն» են: Այս ուժերը գործում են քրդական հիմնական զինուժի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ համատեղ:

Քրդերը վերահսկում են Հալեպի խոշոր թաղամասերից մեկը՝ «Շեյխ Մահսուդը»: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք քրդական կողմը ողջ շրջանը կհանձնի Սիրիայի կառավարությանը, թե միայն որոշ հատվածներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Սիրիայի կառավարական ուժերին հարող ստորաբաժանում էր մտել Աֆրին՝ քրդերի հետ այն թուրքական զինուժից համատեղ պաշտպանելու նպատակով: Ըստ որոշ տեղեկությունների՝ փետրվարի 21-ին սիրիական նաև երկրորդ խումբն է մտել Աֆրին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *