Հնդկաստանում կարտադրվեն «մարտական ռոբոտներ» (վիդեո)

PTI գործակալությունը հայտնում է, որ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունը (DRDO) մտադիր է «մարտական ռոբոտներ» ստեղծել՝ «արհեստական ինտելեկտի բարձր մակարդակով»:

DRDO «մարտական ռոբոտը»

DRDO «մարտական ռոբոտը»

Ռոբոտները կկիրառվեն այն շրջաններում, որտեղ ներքին լարվածություն կա։ Ենթադրվում է, որ ռոբոտները կկարողանան տարբերակել յուրայիններին և օտարներին:

DRDO-ի տնօրեն Այնաշ Չանդերի խոսքերով՝ սկզբում ռոբոտները կօգտագործվեն զինծառայողների կողմից, ապա նրանց գործառույթների շրջանակը կընդլայնվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *