Իրանը հրաժարվել է Ս-300-ների փոխարեն «Տոր» համակարգեր տրամադրելու Մոսկվայի առաջարկից

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հաղորդում է, որ իրանա-ռուսական համաձայնությունը Ս-300 հրթիռազենիթային համակարգերի փոխարեն Իրանում «Տոր-Մ1Է» (Тор-М1Э) հակաօդային պաշտպանության համակարգեր տեղադրելու վերաբերյալ ձախողվել է։

S 300

Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանը և Ռուսաստանը պայմանագիր էին կնքել Իրանում 5 Ս-300 համակարգեր տեղակայելու վերաբերյալ։

Սակայն 2010-ին Ռուսաստան նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի իրականացման մասին, ինչով և վերջ էր դրվել պայմանագրի կատարմանը։

Այս քայլից հետո Իրանը դիմել էր Ժնևի միջնորդ դատարան՝ պահանջելով Ռուսաստանից 4 մլրդ դոլարի փոխհատուցում։

Ըստ «Կոմերսանտի»՝ Ռուսաստանը առաջարկել է Իրանին Ս-300 համակարգերի փոխարեն Տոր համակարգեր տեղադրել, սակայն Իրանը հրաժավել է՝ նշելով, որ հայտը հետ կվերցնի միայն Ս-300 համակարգերի տրամադրման դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *