Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահակի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Աֆրին շրջան Սիրիայի կառավարական ուժերի մտնելու մասին տեղեկությունները «քարոզչական նպատակ» ունեն, սակայն չի բացառվում, որ բանակը և քրդական ուժերը ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունն են ձեռք բերել: Քալընը այս մասին գրել է Twitter-իր միկրոբլոգում:
Afrin konusunda rejim ile pyd/ypg anlaştı haberlerinin propaganda amaçlı olduğu açık. Fakat bu, bir takım gizli ve kirli pazarlıkların olmadığı anlamına gelmiyor.
Kim ne yaparsa yapsın Zeytin Dalı Harekatı planlandığı şekilde kararlılıkla devam edecek ve hedefine ulaşacak.— Ibrahim Kalin (@ikalin1) February 20, 2018
Միևնույն ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ կառավարական ուժերի՝ Աֆրին մտնելու վերաբերյալ սիրիական «Սանա» գործակալության տեղեկությանը «ոչ մի պաշտոնական հաստատում չկա, դա չի համապատասխանում իրականությանը»: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Այս տեղեկությանը արձագանքել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշղօղլուն, ով նշել է, թե պետք է հասկանալ սիրիական զորքերի՝ Աֆրին մտնելու նպատակները:
«Եթե Սիրիայի բանակը այնտեղ մտնում է PKK-ի, YPG-ի [Սիրիայի քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ», որոնք Թուրքիան համարում է PKK-ի ճյուղավորում — խմբ.՝ Razm.info-ի] դեմ կռվելու համար, խնդիր չկա: Եթե մտնում է YPG-ին պաշտպանելու համար, Թուրքիային և թուրք զինվորին ոչինի չի կարող կանգնեցնել», — հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը հայտնել է, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» կմտնեն Աֆրինում՝ Թուրքիայի ագրեսիայի դեմ պայքարելու համար: Փետրվարի 18-ին էլ քրդական ուժերի խոսնակը հայտնել էր, որ Սիրիայի կառավարական ուժերը կմտնեն Աֆրին՝ երկրի սահմանները թուրքական ուժերից քրդերի հետ համատեղ պաշտպանելու համար:
Թուրքիայի զինուժը, «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրին շրջանում քրդական YPG-ի դեմ գործողություններ է սկսել հունվարի 20-ից: