[Թարմացված] Իրանի պաշտպանության նախարարը կմեկնի Ադրբեջան

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին Ադրբեջանի իր պաշտոնակցի հրավերով մեկնելու է Ադրբեջան։ Այս մասին փետրվարի 19-ին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։

Ադրբեջանում Հաթամին հանդիպելու է քաղաքական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին վերաբերող հարցեր։

Իրանի ՊՆ-ն չի մանրամասնում՝ երբ է Հաթամին մեկնելու Ադրբեջան, իսկ ադրբեջանական կողմը առայժմ չի հաղորդել այցի մասին։

[Թարմացում] Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնում է, որ Ամիր Հաթամին Ադրբեջան է մեկնելու փետրվարի 21-ին։

Հիշեցնենք, որ Ամիր Հաթամին Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2017թ. օգոստոսից։ Նա դեռևս պաշտոնական այցով արտերկիր չի մեկնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *