Իրանում արբանյակներին հետևելու առաջին ՌՏԿ-ի հանդիսավոր բացումն է եղել

Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ հունիսի 9-ին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ներկա են եղել Իրանի իսլամական հանրապետությունում առաջին, արբանյակներին հետևելու համար նախատեսված ՌՏԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը։

Ռադիոտեղորոշման նոր կայանը Դելիջան քաղաքի մատույցներում է՝ Թեհրանից 20 կմ դեպի հարավ։

Ահմադինեժադը շեշտեց, որ իրանցի ինժեներները գերազանց աշխատանք են կատարել, և ՌՏԿ-ն կնպաստի Իրանի վարկանիշի բարձրացմանը միջազգային ասպարեզում։

Իրանական արտադրության ռադիոտեղորոշման սարք

Իրանական արտադրության ռադիոտեղորոշման սարք

Պաշտպանության նախարարն էլ հավելեց, որ կայանը, օգտագործելով թիրախին հետևելու ամենատարբեր միջոցները, միտված է պատպանելու Իրանի տիեզերական օբյեկտները թշնամական արբանյակներից։ Այնուհանդերձ, նախարարի խոսքերով՝ Իրանը պատրաստ է իր դաշնակիցներին տրամադրել կայանում գրանցվելիք տվյալները։

Մահմուդ Ահմադինեժադն այցելել է նաև Արաքի միջուկային ռեակտոր, որտեղ, համաձայն արևմտյան լրատվամիջոցների, Իրանն արտադրում է ռազմական պլուտոնիում։

Նշենք նաև, որ արևմտյան լրատվամիջոցները Իրանի նախագահի հաճախակի այցերը ռազմական օբյեկտներ և Իրանի ռազմական արտադրության մասին լուրերը բնորոշում են որպես «ներքաղաքական քարոզչություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *