Թուրքիայում անցկացվել են թիկունքային ապահովման զորավարժություններ, փոխանցում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։
Զորավարժությունն անցկացվել է Մալթեփեում (Ստամբուլի նահանգ) հունիսի 6-ին։
Լոգիստիկ նշանակության զորավարժությանը մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունն ու Առաջին բանակային հրամանատարության թիկունքային ապահովման ստորաբաժանումները։
Զորավարժությանը հետևել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը։