Սինայի թերակղզում ԻՊ-ի դեմ պայքարում սպանվել է Եգիպտոսի բանակի 3 զինծառայող

Եգիպտոսի զինվորական աղբյուրները հայտնում են, որ Սինայի թերակղզում իսլամիստ զինյալների դեմ 10-օրյա գործողությունների ընթացքում մահացել է Եգիպտոսի բանակի 3 զինծառայող: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Առաջին անգամն է, որ եգիպտական կողմը հայտնում է Սինայի թերակղզում մեկնարկած գործողությունների ժամանակ իր ունեցած կորուստները, հայտնի չէ, թե զինծառայողները կոնկրետ երբ են մահացել: Միևույն ժամանակ Եգիպտոսի բանակը հայտարարում է մի քանի տասնյակ իսլամիստ զինյալ սպանելու մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ից Եգիպտոսի զինված ուժերը և ոստիկանությունը մասշտաբային գործողություն են սկսել ահաբեկչական տարրերի դեմ Սինայի թերակզու կենտրոնական և հյուսիսային հատվածում, ինչպես նաև Նեղոս գետի շրջանում:

Եգիպտոսի Սինայի թերակղզու Ալ-Արիշ քաղաքում 2015թ. ապրիլին զինյալների պայթեցրած ոստիկանական բաժանմունքը

Եգիպտոսի Սինայի թերակղզու Ալ-Արիշ քաղաքում 2015թ. ապրիլին զինյալների պայթեցրած ոստիկանական բաժանմունքը

Սինայի թերակղզում հատկապես կենտրոնացած են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական ճյուղավորումը՝ այսպես կոչված «Սինայի վիլայեթ» խմբավորումը, որը պարբերաբար հարձակվում է Եգիպտոսի ուժայինների վրա՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ:

Սինայի թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են նաև Եգիպտեսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի համակիրների ուժերը: 2013-ի հուլիսին զինվորականները գահընկեց են արել 2011-ին իշխանության եկած Մուրսիին, ով «Մուսուլման եղբայներ» խմբավորման դրածոն էր։

2013-ից Եգիպտոսում իշխանությունը զինվորականների ձեռքում է։ Եգիպտոսում 2014-ի հունիսից մինչ այժմ նախագահում է պաշտպանության նախկին նախարար Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին, ով բուռն պայքար է սկսել բոլոր իսլամաական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայների» և «Սինայի վիլայեթ» խմբավորման դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *