Սիրիայի զորքերը «մի քանի ժամից» Աֆրինում կլինեն՝ թուրքերի դեմ պայքարելու. «ՍԱՆԱ»

Այսօր՝ փետրվարի 19-ին, Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը քիչ առաջ հայտնեց, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» մի քանի ժամվա ընթացքում արդեն Աֆրինում կլինեն՝ Թուրքիայի ագրեսիայի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է Հալեպում «ՍԱՆԱ»-ի թղթակիցը:

Սիրիայի կառավարությանը ենթակա ուժերը Աֆրինի տեղական ուժերի հետ միասին պետք է պայքարեն թուրքական ստորաբաժանումների դեմ: Աֆրինի տեղական ուժերը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են՝ YPG:

Հիշեցնենք, որ դեռևս երեկ՝ փետրվարի 18-ին, քրդական ուժերի խոսնակը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Սիրիայի կառավարական ուժերը կմտնեն Աֆրին՝ երկրի սահմանները թուրքական ուժերից քրդերի հետ համատեղ պաշտպանելու համար:

Առայժմ հայտնի չէ, թե քրդական և Սիրիայի կառավարական ուժերը ինչ պայմաններով են համաձայնության հասել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *