Փետրվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է երկրի հարավային՝ Սիրիայի հետ սահմանային Քիլիս և Հաթայ նահանգներում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հուլուքի Աքարին ուղկեցել են նաև երկրի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարարներ Յաշար Գյուլերը և Հասան Քյուչյուքաքյուզը: Աքարը ստուգումներ է անցկացրել Սիրիայի հետ սահմանային զորամիավորումներում և բրիգադներում:
Թուրքիայի ԶՈ ԳՇ պետին ներկայացրել են Սիրիայի Աֆրին շրջում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, ռազմական գործողությունների ընթացքը, Աքարը տվել է համապատասխան հրահանգներ:
Նշենք, որ Աֆրինում քրդերի դեմ գործողություններին ներգրավված են նաև թուրքական ժանդարմերիան, «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները:
Աֆրինում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսվել է հունվարի 20-ից: Թուրքայի զինուժը Աֆրինում մինչև այժմ ունեցել է 34 զինծառայող կորուստ, 170 վիրավոր, այս թվերի մեջ ներառված չեն Անկարայի աջակցող զինյալների կորուստների տվյալները: Թուրքիան կորցրել է նաև «Աթաք» ուղղաթիռ, տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ, հետևակի մարտական մեքենաներ: