Սիրիան և քրդերը պայմանավորվել են Աֆրինը թուրքերից համատեղ պաշտպանելու հարցում. PYD

Սիրիայի քրդերի հիմնական կառույցի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) խոսնակ Շեյխո Բիլոն հայտարարել է, որ Սիրիայի հետ արդեն համաձայնությունը կայացվել է, ու սիրիական ստորաբաժանումներ կմտնեն Աֆրին՝ այն թուրքական ուժերից համատեղ պաշտպանելու համար: Այս մասին քուրդ գործիչը հայտնել է Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվական գործակալությանը:

Սիրիայի քրդերի ներկայացուցիչը նշել է, որ համաձայնագիրն ուղղված է սահմանները պաշտպանելուն և միայն ռազմական բնույթ է կրում: Ըստ նրա հայտարարության՝ սիրիական ուժերն Աֆրին պետք է մտնեն արդեն այսօր՝ փետրվարի 19-ին: Սակայն առայժմ դրան վերաբերող որևէ տեղեկություն դեռևս չկա:

Հենց քրդական այս կառույցի զինված ուժերը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), Սիրիայի քրդերի հիմնական զինված ուժերն են ու նրանք են այսօր վերահսկում Աֆրինը և Եփրատից արևելք ընկած տարածքների հիմնական մասը: Հավելենք նաև, որ YPG-ն կազմում է ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի հիմնական մասը:

Հատկանշական է, որ օրերս՝ փետրվարի 14-ին, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միղդադը հայտարարել էր, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է, ու արաբները և քրդերը պետք է միավորվեն այն պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ այս Սիրիայի քրդերի և կառավարության միջև հնարավոր համագործակցության մասին խոսվում էր դեռևս նախորդ շաբաթվա կեսերին: Սակայն այդ ժամանակ ռուսաստանյան RT-ն հայտնեց, որ համաձայնությունը չի կայացվել, քանի որ Աֆրինի քրդերը հրաժարվել են զենքերը հանձնել պետությանը:

Հավելենք, որ Սիրիան պարբերաբար հայտարարում է, թե թուրքական ուժերը խախտում են իր տարածքային ամբողջականությունը, սակայն, ինչպես ցույց են տալիս գործընթացները, Աստանայում Ռուսաստանի, Իրանի հետ կայացված համաձայնությունների հիման վրա , որ այսօր Թուրքիան իր բազաներն է ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգում:

Սիրիայիք քրդերի YPG ստորաբաժանման մարտիկներ. (արխիվ)

Սիրիայիք քրդերի YPG ստորաբաժանման մարտիկներ. (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *